ԱՄՆ Միսիսիպի նահանգի 42-ամյա բնակչուհին, որը պատրաստվում էր եռյակ ունենալ, անակնկալի է եկել, երբ շատ հազվադեպ հանդիպող նմանությամբ չորս աղջիկ է լույս աշխարհ բերել:
Fox News-ը տեղեկացնում է, որ Քիմբերլի Ֆուգեյթը, որն արդեն 10 տարեկան դուստր ունի, չէր պատրաստվում կրկին ծննդաբերել, բայց 2013թ. նոյեմբերին պարզել է, որ եռյակ է ունենալու:
Մինչեւ վերջին բժիշկները չեն նկատել չորրորդ երեխային։ Երեք աղջիկների ծնվելուց հետո բժիշկը նայել է Կիմբերլի Ֆուգեյթին ու ասել. «Եվս մեկ ոտք»։ Որոշ ժամանակ անց չորրորդ երեխան նույնպես լույս աշխարհ է եկել։
Քիմբերլի Ֆուգեյթի երեխաների ծնունդն ընդունող բժիշկն ասել է, որ իր 27 տարվա աշխատանքային փորձի ընթացքում այս դեպքը եղել է առաջինը, եւ այդպիսի դեպքեր կարելի է հանդիպել 729 հազար երկվորյակներից մեկի մոտ:
Չնայած նորածին աղջիկները վաղաժամ են ծնվել եւ պետք է հիվանդանոցում մնան մինչեւ մայիս, բոլորն էլ, բժիշկների խոսքով, առողջ են։








