Չինաստանում անց են կացրել սրտի աննախադեպ ու հաջող ներպատվաստում՝ դոնորական սիրտը սկսել է աշխատել դոնորի մահից 7 ժամ հետո: Ավելի վաղ համարվում էր, որ սրտի աշխատանքի վեցժամանոց կանգառը անհնար է դարձնում սրտի հետագա աշխատանքը:
24-ամյա տղամարդը, ում անունը չեն ասում ( հայտնի է, որ նրա ազգանունը Գուան է), սրտի փոխպատվաստման կարիք ունի: Համապատասխան դոնորին գտել են կլինիկայից երեք ժամ հեռավորության վրա՝ բժիշկներն արձանագրել են ուղեղի մահ գլխի ուռուցքի պատճառով, սակայն շարունակել են արհեստականորեն պահպանել սրտի աշխատանքը:
Դոնորական սիրտը հանել են ու հասցրել Ֆուչժոուի կլինիկաներից մեկը: Այն ներպատվաստվել է հիվանդին, սակայն միանգամից չի աշխատել՝ այն հաջողվել է աշխատացնել փոխպատվաստումից երկու ժամ ` եւ դոնորի մարմնից հանելուց 7 ժամ հետո:
Բժիշկները բացատրել են, որ ավելի քան յոթ ժամ առաջ կանգ առած սրտի աշխատելը շատ հազվագյուտ երեւույթ է փոխպատվաստումների ոլորտում: Խուանգ Սույշանը բացատրում է, որ վիրահատությունը հաջող է անցել մեծամասամբ այն բանի շնորհիվ, որ դոնորը երիտասարդ էր, ու նրա սիրտն առողջ էր ու ուժեղ: Հիմա հիվանդի ինքնազգացողությունը բավարար է, իսկ նրա կյանքն արդեն վտանգ չի սպառնում: Ճիշտ է , նա ստիպված է լինելու իմունիտետը ճնշող դեղամիջոցներ ընդունել, որպեսզի նրա օրգանիզմը չմերժի դոնորական սիրտը:






