ԱՄՆ-ից բժիշկները պարզել են, որ կույր աղիքի բորբոքման որոշ դեպքերում հնարավոր է վիրաբուժական միջամտությունից հրաժարվել հակաբիոտիկների օգտին: Պարզվել է, որ այդ մեթոդիկան հատկապես այժմեական է երեխաների համար:
Կյանքի առաջին տարիներին վիրահատական միջամտություններից հետո բարդացումների ռիսկն անհամեմատ ավելի բարձր է, քան մեծահասակների մոտ, գրում է Tampa Bay Review-ն: Ստացված տվյալների համաձայն, հակաբիոտիկներն իրենց արդյունավետությունը ցույց են տվել 37 դեպքից 28-ում: Դրանց կիրառությունը կանգնեցրել է կույր աղիքի բորբոքման բարդացումը: Հետազոտողների կարծիքով այդ մեթոդիկան կարող է հարմար լինել եւ երեխաների, եւ մեծահասակների համար:
Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Հետաձգված վիրահատությունը բարդացումների լուրջ վտանգ է պարունակում: Մի շարք դեպքերում շատ դժվար է որոշել, թե կույրաղիքի բորբոքումը որ փուլում է: Պատի մեջ փտող եւ անցք ունեցող ելունդը մի որոշ ժամանակ կարող է բժիշկների համար հստակ պատկեր չներկայացնել: Այդ պատճառով բժիշկների մեծամասնությունը համամիտ է, որ կույր աղիքի բորբոքման միակ միջոցը շտապ վիրահատությունն է:






