Պետք է տարբերել երիտասարդացումը գերոնտոլոգիայից (ծեր մարդկանց բուժում) եւ առողջացումից, ասում է միկրովիրաբույժ Նիկոլայ Խաչատրյանը։ Երիտասարդացումը, նրա խոսքով, կախված է ռետիկուլյար համակարգի տարողունակությունից, այսինքն՝ կենսաբանական մարտկոցների տարողունակություններից։ Եթե մենք կարողանանք նոր մարտկոցներ ավելացնել, տեղի կունենա օրգանիզմի երիտասարդացում ։ Դրա համար անհրաժեշտ է նվազեցնել ներգանգային ճնշումը, վիզը եւ անոթները բուժել ։ Մարտկոցների միջոցով հնարավոր է երիտասարդացնել օրգանիզմը։
«Եթե ապացուցվի, որ մկանները գիշերը էներգիա են արտադրում, իսկ ցերեկը՝ոչ, կառաջանա հարց. իսկ ո՞ւր է գնում այդ էներգիան։ Այն գնում է վերեւ, դեպի ռետիկուլյար համակարգ։ Այդպես կբացվի կծիկը, որը կբերի նյարդավիրաբուժության զարգացմանը։ Մարդու օրգանիզմի տարբեր մասերում կարելի կլինի մարտկոցներ (կոնդենսատորներ) տեղադրել (ինչպես, դեռ պարզ չի)։ Բայց ի սկզբանե պետք է ապացուցել, որ մարդու մկանները էներգիա են արտադրում», - ասում է նյարդավիրաբույժը։
Այս հարցի ուսումնասիրության համար, նրա խոսքով, անհրաժեշտ է ինստիտուտ ստեղծել։ «Ինձ հրավիրել են Չինաստան, Ռուսաստան, բայց ես հրաժարվեցի», - ասաց իր երկրին հավատարիմ մնացած բժիշկը, ով հույս ունի, որ իր մարտկոցի մասին գաղափարները վաղ թե, ուշ, բայց ավելի լավ է վաղ, կիրականանան։
Յանա Ավչիյան






