Ֆրանսիայում մահացել է 3-րդ մարդը, որին արհեստական սիրտ էին փոխպատվաստել, հայտնում է բիոպրոթեզների արտադրությամբ զբաղվող Carmat ընկերությունը:
74-ամյա հիվանդի մահը վրա էր հասել դեկտեմբերի 18-ին: Ըստ առկա տեղեկությունների՝ մահվան պատճառ է դարձել քրոնիկ երիկամային անբավարարության հետեւանքով առաջացած շնչառության կանգը:
Արհեստական սիրտը փոխպատվաստել էին ապրիլի 8-ին: Օգոստոսի վերջին նա վերադարձել էր տուն:
Անալիզները որեւէ ապացույց չեն գտել, որ բիոպրոթեզը որեւէ կապ է ունեցել հիվանդի մահվան հետ: Նա ծանր հիվանդություններ է ունեցել, այդ թվում՝ երիկամային անբավարարություն, հայտնում է Lenta-ն:
Ֆրանսիայում արհեստական սրտով երկրորդ մարդը մահացել էր մայիսի սկզբին: 69-ամյա տղամարդը մահացել էր արյան շրջանառության պակասից:
Carmat սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը անցկացվել էր 2013թ. դեկտեմբերի 18-ին: 76-ամյա տղամարդը մահացել էր վիրահատությունից 75 օր անց:






