Լիվերփուլի 32-ամjա բնակիչ Ջեմմա Սեփթը ակտիվ կյանք էր վարում ու շատ էր սիրում վայրի բնությունն ու ճամփորդություններ: Սակայն 2 տարի առաջ Մեքսիկա կատարած ուղեւորությունը մեկընդմիշտ փոխեց նրա կյանքը՝ վերածելով այն իսկական դժոխքի. տիզի խայթոցից Ջեմման ասես միանգամից ծերացել է: 

Տիզը Ջեմմային վարակել էր ինչ- որ վիրուսով, որի պատճառով երեք ամսից Ջեմմայի դեմքը կաթվածահար էր եղել: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին Բելլա կաթվածը: Կինը փորձել է ինքնուրույն ամրացնել դիմային մկանները, ու դա նրան հաջողվում էր, սակայն վարժությունների հետեւանքով զարգացել էր ֆիբրոմիալգիա՝ մկանային անբուժելի թուլություն, որն ամեն օր նրան սարսափելի ցավ էր պատճառում:

Հիմա նույնիսկ տանը տեղաշարժվելու համար Ջեմմային հաշմանդամի սայլակ է պետք, կամ էլ հատուկ հենասարք: Ընկերները ու հարեւանները նրա համար գնումներ են անում, նույնիսկ ամենահասարակ տնային գործերը՝ օրինակ աման լվանալը կամ լվացքը, նրա համար անտանելի դժվար են: Նա գումար է հավաքում հաշմանդամի հատուկ՝ շարժիչով աշխատող սայլակ գնելու համար, որը կօգնի, որ նա գոնե մասամբ վերականգնի իր անկախությունը: Սայլակի համար նրան 1698 դոլար է պետք, որոնցից առայժմ միայն 440 -ն է հաջողվել ահավաքել:

«Ինձ այնքան շատ են խայթել միջատներ, որ ես այդ տիզի խայթոցին ոչ մի նշանակություն չտվեցի: Սակայն հիմա ես գամված եմ տանը ու չեմ կարողանում տանից դուրս գալ եւ մարդկանց հետ հանդիպել: Ես 32 տարեկան եմ, բայց այնպիսի տպավորություն է, որ կյանքս ավարտված է: Եթե ես խաղում եմ շան հետ, հետո ստիպված եմ լինում երկու ժամ հանգստանալ »,- պատմել է Ջեմման:

Ջեմմային օգնելու ցանկություն ունեցողները կարող են անել դա հետեւյալ հղումով. http://www.crowdfunder.co.uk/disabled-lass-needs-a-wheelchair/