Մասուրի փոշուց պատրաստված համեղ կոկտեյլը կարող է նույնքան արդյունավետ լինել, որքան հզոր ցավազրկող միջոցները, ցույց է տվել իր հետազոտության մեջ համալսարանական լավագույն բժիշկներից մեկը։

Մարկ Կոէնը Մելբուրնի RMIT համալսարանից նշել է նաեւ, որ մասրափոշին չունի այն վտանգավոր կողմնակի ազդեցությունները, որոնք ունեն ցավազրկող դեղամիջոցները։ Մասուրը դեղատներում վաճառվում է նաեւ պատիճներով, որոնք նույնքան արդյունավետ են, որքան փոշին։

«Ես ինքս մասուր եմ օգտագործում, - ասել է նա Newsmax Health-ին, -Ես հոդաբորբ ունեմ, բայց ցավերը ինձ չեն անհանգստացնում, որովհետեւ ես ամեն առավոտ խմում եմ մասուրի կոկտեյլ ։ Այն հաճելի համ ունի».

Դանիան մասուրի ամենախոշոր արտադրողներից է։ Այն ավելացվում է սկանդինավյան ավանդական ճաշատեսակների մեջ՝ ապուրների եւ այլ ուտելիքների, ինչպես նաեւ՝ ըմպելիքների։ Բժիշկ Կոէնը մասուրին վերաբերող համալսարանական հետազոտությունների մանրակրկիտ վերլուծություն է կատարել։ Նրա եզրակացությունն է. «Մասուրը աշխատում է»։

Մասուրը նվազեցնում է արթրիտի (հոդաբորբի) բորբոքումները եւ թեթեւացնում  ցավը, քանի որ պարունակում է գալակտոլիպիդ, որը պահպանում է ֆիտոքիմիկալիաները։