Որոշ դեղամիջոցներ, որոնք նախատեսված են մակաբուծային ինֆեկցիաների ու ոռուցքների դեմ պայքարի համար, նույնպես հակաբակտերիալ հատկություն ունեն ու որոշ դեպքերում կարող են օգտագործվել հակաբիոտիկների փոխարեն: Այս մասին հայտնում է Իլինոյսի համալսարանի գիտնականների խումբը:

Կարեւոր է ոչ միայն այն, որ այդ հատկությունը կօգնի հաղթահարել բակտերիալ ինֆեկցիաները, այլեւ այն, որ այդ դեղերի նկատմամբ միկրոօրգանիզմների կայունության զարգացումը դժվար կլինի, հավաստիացնում են գիտնականները: Կարեւոր է նաեւ այն, որ այդ դեղերը վաղուց են հաստատվել կլինիկական կիրառման համար (թեկուզեւ այլ նպատակներով) այդ իսկ պատճառով դրանք կարող են զգալի օգնություն ցուցաբերել բժիշկներին այսօր, երբ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունըը մեծ արագությամբ է տարածվում:

Այսպես, մանրէների դեմ պայքարում օրինակ կարելի է օգտագործել այսպես կոչված անջատող դեղամիջոցները, որոնք սովորաբար կիրառվում են մակաբուծային ինֆեկցիաների դեմ պայքարում: Պարզվել է, որ այդ տեսակի որոշ դեղամիջոցներ նույնպես հակաբակտերիալ հատկություն ունեն: Հետազոտողները ապացուցել են, որ այդ դեղամիջոցները հաջողությամբ են պայքարում տուբերկուլյոզի ու ոսկեգույն ստաֆիլակոկի դեմ:

Էրիկ Օլդֆիլդը նշել է, որ հիմա, երբ հայտնվել են բոլոր հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէներ, շատ կարեւոր է նոր արդյունավետ հակաբակտերիալ դեղամիջոցներ գտնելը: Գիտնականները առաջարկում են ոչ միայն զբաղվել նոր նյութերի մշակումով ու փորձարկումով, այլեւ վերլուծել արդեն գոյություն ունեցող դեղերի հատկությունները՝ շատ հավանական է, որ կան բոլորին հայտնի նաեւ այլ դեղամիջոցներ, որոնք նույնպես մանրէասպան հատկություններ ունեն: