Ամերիկայի Վիրջինիա նահանգում ապրող 17- ամյա աղջիկը քիչ էր մնում մահանար այն հազվագյուտ հիվանդությունից, որով վարակվել էր առնետի խայթոցից: Ընդ որում առնետը ընտանի էր՝ աղջիկը նրան պահում էր իր ննջարանում:

Երբ աղջիկը, ում անունը չեն հայտնում, տեղափոխվել է Շառլոթսվիլ քաղաքի հիվանդանոց, նրա մոտ ուժեղ ցավեր կային աջ կոնքում ու մեջքի ներքեւի մասում: Այդ ցավերը շարունակվել են երկու օր ու սահմանափակել նրա շարժումները: Հենց այդ ժամանակ էր աղջկա մոտ ախտորոշվել էր հազվագյուտ հիվանդությունը:

Առնետի խայթոցի հետեւանքով առաջացած տենդը մահացու վտանգավոր հիվանդություն է, որի առաջին դեպքերը նկարագրվել են 2300 տարի առաջ: Այդ ժամանակ այն անվանում էին աղքատների հիվանդություն, բայց մեր օրերում այդ տենդը հանդիպում է գերազանցաբար այն գիտական լաբորատորիաների աշխատողների շրջանում, որտեղ առնետներ են օգտագործում, կամ էլ երեխաների շրջանում, որոնք տանն առնետներ են պահում:

Այդ հիվանդությունը ժամանակին ախտորոշելը բավականին բարդ է, չէ՞ որ 1839 թ. առայսօր ԱՄՆ-ում այդ տենդի ընդամենը 200 դեպք է գրանցվել: Դեպքերի մեծ մասը սկսվում է առնետների խայթոցից կամ ճանկռածից, բայց եղել են նաեւ դեպքեր, երբ ինֆեկցիան փոխանցվել է առանց անմիջական բակտերիալ շփման, պատմել են այն բժիշկները, որոնք 17 –ամյա աղջկա հետ կատարված դեպքը նկարագրել են BMJ Case Reports ամսագրում:

Երկու շաբաթ շարունակ աղջիկը տառապել է տենդից, սրտխառնոցից ու փսխումից, նաեւ ձեռքերի ու ոտքերի վրայի վարդագույն ցանից: Ժամանակի ընթացքում նրա վիճակը կայունացել էր, բայց տենդը շարունակվում էր, ու նա երկար ժամանակ տառապում էր աջ ոտքի ցավերից:

Բժիշկները պարզել են, որ դեռասահի տանը մի ամբողջ գազանանոց է՝ այդ թվում շներ, կատուներ, ձիեր ու երեք տնային առնետներ: Առնետները ապրում էին աղջկա ննջարանում, ու դրանցից մեկը մահացել էր աղջկա մոտ ախտանիշների ի հայտ գալուց երեք շաբաթ առաջ: Արյան անալիզները պարզելլ են, որ աղջկա մոտ  առնետային տենդի ամենատարածված տեսակն է, որից մահացությունը մարդկանց մոտ 13 տոկոսի է հասնում, եթե նրանց ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվում: Հակաբիոտիկներով 4 շաբաթ բուժվելուց հետո աղջիկը ապաքինվել է ու դուրս գրվել հիվանդանոցից: