Էրեկտիլ խանգարումներն ազդում են տղամարդու կյանքի տեւողության վրա, պարզել են Միսիսիպիի նահանգի համալսարանի ամերիկացի գիտնականները նոր հետազոտության ընթացքում: 

Մասնավորապես, փորձարկման ընթացքում բժիշկները պարզել են, որ էրեկտիլ խանգարմամբ տղամարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը   70 տոկոսով ավելի բարձր է, քան նրանց, ովքեր իմպոտենցիայից չեն տառապում, գրում է Men’s Health-ը:

Ուրոլոգիայի պրոֆեսոր Տոբիաս Կելերը վստահ է, որ այդ հարցում պատճառահետեւանքային կապերը նաեւ հակադարձ ազդեցություն ունեն: Այսպես, սրտի եւ անոթների հիվանդությունները հաճախ էրեկտիլ գործառույթի խանգարման պատճառ են հանդիսանում: Նրա կարծիքով, եթե տղամարդու խանգարումը պայմանավորված չէ որեւէ ակնհայտ հիվանդությամբ, դա կարող է առաջին ահազանգը լինել, որը նախազգուշացնում է սրտի գաղտնի խնդիրների մասին:  

Կելերը խորհուրդ է տալիս հետեւել սեփական սեռական առողջությանը, ինչպես նաեւ խորհուրդ է տալիս մասնագետին դիմել, եթե ավելի քան երեք ամիս էրեկցիա չեք ունենում: Դա կօգնի ոչ միայն վերադառնալ լիարժեք սեռական ակտիվության, այլեւ կանխարգելել սիրտ-անոթային համակարգի ավելի լուրջ հիվանդությունները, որոնք մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը: