Երեւանի բոլոր բուժհաստատություններում հստակ ժամանակացույցով կսահմանվի հերթապահություն: Հանձնարարականներ են տրվել նաեւ շտապբուժօգնության ծառայությանը: Այս մասին այսօր քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային տարեվերջյան հանդիպման ընթացքում ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

Հանդիպման ժամանակ քննարկել են 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու հաջորդ տարվա համար նախանշված ծրագրային առաջնահերթությունները:

2016 թվականի ծրագրերի մասով նշվել է, որ շարունակում է առաջնահերթ մնալ առողջապահական հիմնարկների արդիականացումն ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինումը: Հաջորդ տարվա ծրագրերով թվով 9 հիմնարկներում ջեռուցման համակարգերի անցկացումից հետո կամբողջանա քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունները ջեռուցման համակարգերով ապահովման ծրագիրը: Հաջորդ կարեւոր քայլը  նորոգման աշխատանքներն են: