Շագանակագեղձի քաղցկեղի ծանր դեպքերում բժիշկը ստիպված է լինում ընտրել քիմիական եւ վիրաբուժական կրտման միջեւ: Հետազոտություններից հետեւում է, որ հիվանդների առողջության համար ավելի լավ է նշտար վերցնել ձեռքը, պարզել են Brigham and Women's Hospital-ի հետազոտողները:
Այդ դեպքում բժիշկը տեսականորեն ստիպված է ընտրել տղամարդու այսպես կոչված քիմիական եւ լիակատար վիրաբուժական կրտման կամ օրխիէկտոմիայի (ամորձիների հեռացման միջեւ): Գիտնականները պարզել են, որ երկրորդ տարբերակը զգալիորեն ավելի քիչ երկրորդական հետեւանքներ է ունենում, քան գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի (GnRHa) միջոցով քիմիական կրտումը:
Դեղային թերապիան հոգնածություն, լիբիդոյի եւ պոտենցիայի նվազում է առաջացնում, ինչպես նաեւ կոտրվածքների, շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների եւ այլ խնդիրների վտանգ: Չնայած դրան` տղամարդիկ այնուամենայնիվ ընտրում են դեղերը, որպես ավելի խնայող միջոց, որովհետեւ վիրաբուժական կրտումը նրանց համար հոգեբանական եւ գեղագիտական տեսանկյունից լիովին անընդունելի է:
Դիտարկումները ցույց են տվել, որ քիմիական կրտում անցած տղամարդկանց ավելի մեծ տոկոս է վիրահատությունից հետո երեք տարի ապրել, քան նրանց, ովքեր ընտրել էին օրխիէկտոմիան (46 տոկոս 39 տոկոսի դիմաց): Սակայն նրանց մոտ 80 տոկոսով ավելի հաճախակի էին դիտարկվում կոտրվածքներ, 50 տոկոսով ավելի հաճախակի` արյան շրջանառության խնդիրներ, 69 տոկոսով` սրտի հետ կապված եւ 88 տոկոսով ավելի հաճախ` նրանց մոտ շաքարախտ էին ախտորոշում:






