Երեխաներին պետք է հետազոտել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի, դեպրեսիայի ու ՄԻԱՎ-ի առկայությունը հայտնաբերելու համար, նույնիսկ եթե նրանք ոչ մի ախտանշան չունեն: Նման խորհուրդ է տվել Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան:

Խոսքը սովորական կանխարգելիչ զննումների մասին, որոնք արվում են մանկապարտեզներում ու դպրոցներում: Հիմա Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայն խորհուրդ է տալիս 9 ու բարձր տարեկան երեխաների մոտ բացի ամենայնից ստուգել նաեւ խոլեստերինի քանակը՝ ընդ որում անկախ նրանից՝ նրանք ռիսկի գործոններ ունեն թե ոչ:

Մանկաբուժության ակադեմիայի գիտնականների կարծիքով մանկական ճարպակալման աճը բժիշկներին ստիպում է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել ու աճող սերնդին պաշտպանել այն խնդիրներից, որոնք կարող են ստեղծել ավելորդ կիլոգրամները: Խոլեստերինի մակարդակը ստուգող առաջին անալիզն առաջարկում են անել 9-11 տարեկանում: Ինչպես նշեց մանկաբույժ Ամանդա Պորրոն, այսօր բարձր խոլեստերինը այլեւս զուտ մեծահասակների խնդիր չէ՝ մանկաբույժներն ավելի ու ավելի հաճախ են հանդիպում 9-10 տարեկաններ երեխաների, որոնց արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ կա ( ինչը սպառնում է կաթվածների ու ինսուլտների զարգացումով ):

Վերջերս ավելանում է նաեւ այն երեխաների քանակը, որոնք տառապում են իսկական դեպրեսիայից, որը կապակցված է դպրոցական հետապնդումների ու ընտանեկան բարդ իրավիճակի հետ: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում հիմա բժիշկները 11 ու բարձր տարեկան երեխաների մոտ ստուգելու են դեպրեսիայի առկայությունը:

Ինչ վերաբերումէ ՄԻԱՎ թեստերին, ապա հիմա խորհուրդ են տալիս 16-18 տարեկան բոլոր դեռահասներին նման թեստեր հանձնել: Բժիշկները վստահ են, որ սքրինինգները կօգնեն նաեւ դեռահասների շրջանում տարածել այն տեղեկությունը, թե ինչպես են փոխանցվում սեռական ինֆեկցիաները ու ինչ է անվտանգ սեքսը: Դա նաեւ բժիշկների հետ «անվնաս մթնոլորտում» խոսելու ու իրենց հետաքրքրող հարցերը նրանց տալու հնարավորություն կտա դեռահասներին:

Եվ վերջապես, ավելի կոշտ պահանջներ են առաջադրվել նաեւ բերանի խոռոչի խնամքի համար, քանի որ ամերիկյան երեխաների մոտ ատամների հիվանդությունները համաճարակի բնույթ են ստանում:Եվ դրանց բուժումը շատ թանկ է նստում պետության, ապահովագրական ընկերությունների ու ծնողների վրա: Տվյալ հիվանդությունները կապակցված են ֆասթֆուդի, քաղցրավենիքի ու դատարկ կալորիաների օրեցօր աճող ժողովրդականության հետ:

Նոր խորհուրդների մասին հայտնում է Pediatrics ամսագիրը: