Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում այսօր հիվանդ երեխաներին այցի էին եկել Ձմեռ Պապը եւ ծաղրածուն, որոնց նպատակը երեխաներին ուրախացնելն էր եւ օգնել գոնե ժամանակավորապես մոռանալ, որ ամանորյա տոներն իրենք ստիպված են անցկացնել հիվանդանոցում։
Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսխորհրդի, «Հերացի» արհմիության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը ներկա էին ոչ միայն ստացիոնար բուժման վերցված երեխաները, այլ նաեւ նրանք, ովքեր ապաքինվել էին եւ վերջերս դուրս գրվել։
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը, բժիշկների առաքելությունն է ոչ միայն երեխաներին վերադարձնել առողջությունը, այլ նաեւ այնպես անել, որ հիվանդանոցում անցկացրած օրերը նույնպես լեցուն լինեն տոնական տրամադրությամբ։
Ինչպես նշեց Բագրատ Բավեյանը, մեկ տարվա ընթացքում հիվանդանոցում բուժում է ստացել ամենատարբեր խնդիրներ ու պաթոլոգիաներ ունեցող 11 000 երեխա։ 12 000 երեխա ամբուլատոր բուժում է ստանում։





