Հոնորեան սեռական վտանգավոր վարակ է. շուտով այն գուցե անբուժելի դառնա, զգուշացնում են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի մասնագետները:
Ինչպես տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները Մեծ Բրիտանիայում բոլոր բուժական հաստատությունները նամակ են ստացել` սուսանակով հիվանդների բուժման նոր ռազմավարություն օգտագործելու հանձնարարականով, որովհետեւ ներկայիս բուժումը դադարել է արդյունավետ լինել: Վերջերս ԱՄՆ-ում այսպես կոչված «սուպեր- հոնորեայի» բռնկում է արձանագրվել, որն առանձնանում է անզգայությամբ այն բուժման նկատմամբ, որն ի սկզբանե նշանակում էին բժիշկները:
Սալլի Դեւիսը` Մեծ Բրիտանիայի չորս գլխավոր բժիշկներից մեկը, հայտնել է, որ «ապագայում անհնար կլինի բուժել հոնորեան», ընդ որում նրա կարծիքով այդ մռայլ հեռանկարը շատ շուտով իրականություն կդառնա:
Նշենք, որ ընթացիկ տարվա մարտին գիտական պարբերականներում տեղեկություն է հայտնվել դեղերի նկատմամբ կայուն Neisseria gonorrhoeae շտամմի ի հայտ գալու մասին, որն այդ հիվանդության պատճառ է դառնում: Մասնավորապես տեղեկացրել էին, որ պաթոգենը կայունություն է ձեռք բերել ազիտրոմիցինի նկատմամբ, որը դեղահաբերի տեսքով ընդունում են սուսանակից բուժվելու համար, ինչի հետեւանքով այնպիսի հիվանդություն է զարգանում, որն իր վտանգավորության աստիճանով ավելի բարդ է, քան ՁԻԱՀ-ը:
Մասնագետները ենթադրում են, որ այդ երեւույթի պատճառը կարող էր դառնալ այն, որ շատ բժիշկներ իրենց հիվանդներին ոչ թե երկու հակաբիոտիկ էին նշանակում, այլ` մեկ, ինչը զգալիորեն պարզեցնում է գոնոկոկկի շտամմի մոտ դեղերի նկատմամբ կայունության զարգացումը: Նրանց կարծիքով, ծայրաստիճան կարեւոր է համալիր բուժումը եւ օրինակ, ազիտրոմիցինի նշանակումը ցեֆտրիակսոնի հետ, որն օրգանիզմ է մտցվում ներարկումների միջոցով:
Հիշեցնենք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը ժամանակակից բժշկության ամենալուրջ խնդիրներից մեկն է համարվում: Վերջերս որոշ երկրներում հայտնաբերվել են սալմոնելլայի եւ աղիքային ցուպիկի շտամմներ, որոնք կայունություն ունեն կոլիստինի հակաբիոտիկի նկատմամբ` ամենահզոր հակամանրէածին դեղամիջոցի: Եթե հակաբիոտիկակայունությունը հետագայում էլ շարունակի զարգանալ, ներարկումների մեծամասնությունն անհնար կլինի բուժել:






