Ժամը 12-ը խփելուց կարճ ժամանակ անց առաջին հիվանդը, որն անցնում է հիվանդանոցի շեմը, հայտնվում է ալկոհոլային ինտոքսիկացիայով սուր թունավորումների բաժանմունքում:

Դա, ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը, արդեն տխուր ավանդույթ է դարձել:  

Մասնագետի խոսքով, տարեցտարի աճում է այն հիվանդների թիվը, որոնք Նոր տարվա գիշերը հիվանդանոց են ընկնում չափից շատ խմելու հետեւանքով: Երբեմն այդ գիշեր հերթապահող բժիշկները բավականին ծանր վիճակում գտնվող  4-5 հիվանդ են ընդունում, երբեմն` նույնիսկ  9: Այդ հիվանդների մեծամասնությունը ոչինչ չի հասկանում եւ եթե գիտակից է լինում, իրեն ծայրաստիճան անհամարժեք է պահում այդ թվում նաեւ` հիվանդների նկատմամբ, որոնք փորձում են օգնել նրանց: Հաջորդ  առավոտ նրանք որպես կանոն չեն հիշում, թե երեկ ինչ է եղել եւ իրենք իրենց ինչպես են պահել:  

Հունվարի մեկին ալկոհոլային ինտոքսիկացիայով հիվանդների թիվը, որպես կանոն, նվազում է մինչեւ հերթափոխի ընթացքում 1-3 մարդ: Իսկ հունվարի երկուսից սկսած, ինչպես նշել է Միքայել Գաբրիելյանը, նրանց թիվը սկսում է աճել:  

Ավելին, եթե նախկինում ալկոհոլային խմիչքներ չարաշահած հիվանդները, որ հիվանդանոցում էին հայտնվում, հիմնականում միջին տարիքի էին, ապա այսօր նրանք ավելի երիտասարդ են. ինչպես պատմել է մասնագետը, այսօր նրանց բաժանմունքում  15-16-ամյա պատանիներ եւ աղջիկներ են հայտնվում: Ամենից հաճախ նրանք փողոցում են խմում, իսկ նրանց ծնողները հիվանդանոցում նրանց այցելելով ծայրաստիճան զարմանում են իրենց երեխաներին նման վիճակում տեսնելով:    

Տարվա ընթացքում, ինչպես նշեց տոքսիկոլոգը, նրա բաժանմունք են բերում մոտավորապես  300-400 հիվանդի ալկոհոլային ծանր ինտոքսիկացիայով: Մասնագետը հիշեցրել է, որ այդ ինտոքսիկացիայի պատճառը ալկոհոլի չարաշահումն է: Այսինքն իրականում սպիրտային խմիչքների որակն այստեղ դեր չի խաղում. հիվանդանոցում հայտնվող մարդիկ ուղղակի շատ են խմել` մի քիչ ավելի շատ, քան արժեր: