Հորմոնային խախտումները կարող են իրենց դրսեւորել մի շարք ախտանիշներով, բայց կարող են նաեւ առանց ախտանիշների ընթանալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանիշ, որոնք կարող են հորմոնային անհավասարկշռության նշան լինել: 

1. Փոփոխական բնավորություն

Օրվա ընթացքում փոփոխական տրամադրություն ունենալը բնական բան է, բայց եթե ուրախությունը հերթագայվում է չարացածության հետ, որին փոխարինելու է գալիս էյֆորիան, իսկ հետո դարձյալ դեպրեսիան եւ այդ բոլոր փոփոխությունների համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա, դա կարող է հորմոնային խնդիր լինել: 

2. Քաշի ցատկեր

Եթե ձեր քաշը կտրուկ փոփոխվում է (ցանկացած ուղղությամբ), բայց դուք այդ ընթացքում ոչինչ չեք անում նիհարելու կամ գիրանալու համար, դա կարող է հորմոնային անհավասարկշռության նշան լինել: 

3. Ցածր լիբիդո

Լիբիդոյի կամ սեռական հետաքրքրության անկումը կարող է սեռական հորմոնների կրճատման արդյունք լինել  (մասնավորապես` տեստոսթերոնի): Այսինքն եթե լիբիդոն առանց լուրջ պատճառների նվազում է, դա բժշկին դիմելու պատճառ է: 

4. Մշտական հոգնածություն

Մշտական հոգնածությունը եւ նույնիսկ հանգիստ օրվա վերջում թուլությունը եւս տագնապի նշաններ են: Նման հոգնածության պատճառներից մեկը կարող է լինել հորմոնային անհավասարակշռությունը: 

5.Շոգի զգացողություն եւ ոչ նորմալ քրտնարտադրություն

Շոգի հաճախակի զգացումը, որին հետեւում է քրտնարտադրություն եւ մարմնում ծակծկոցներ, եւս վկայում են հորմոնների հետ կապված խնդիրների մասին: 

6. Անքնություն

Անքնությունը հորմոնային անհավասարակշռության դասական նշաններից է: Եթե ձեզ երկար ժամանակ տանջում է անքնությունը, դա բժշկին դիմելու պատճառ է: