Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների խմբին հաջողվել է մաշկի բջիջներից ենթաստամոքսային գեղձի ամբողջությամբ ֆունկցիոնալ, ինսուլին արտադրող բջիջներ ստեղծել:
Հետազոտողները, Մաթիս Հեբրոկի գլխավորությամբ, ենթադրում են, որ ենթաստամոքսային գեղձի բջիջների արտադրության իրենց մշակած տեխնոլոգիան ապագայում կօգնի շաքարախտով տառապող ամեն հիվանդի համար անհատական թերապիա ընտրել: Բացի այդ, նման եղանակով ստեղծվող բջիջները կարող են օգտագործվել նոր դեղամիջոցների սկրինինգի համար:
Հեղինակները կարողացել են վերածրագրավորել մաշկի բջիջներն ու էնտոդերմալ նախորդող-բջիջները, հետո մի շարք միացություններ են ավելացրել եւ հասել են դրանց արագացված կիսմանը: Դրանից հետո ստացվել են ենթաստամոքսային գեղձի բջիջների նախորդները եւ լիարժեք բետա-բջիջներ, որոնք ի վիճակի են արձագանքել գլյուկոզայի մակարդակի փոփոխմանը եւ ինսուլին արտադրել:
Հետազոտողները նշում են, որ նման մոտեցում օգտագործելով` անցյալում նրանց հաջողվել է նեյրոններ եւ լյարդի բջիջներ ստեղծել:






