Դեկտեմբերի 31-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը երեւանյան շտապօգնությունը 9611 կանչ է ստացել: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Նրա խոսքով, 2010-2016-ականներին օրական կանչերի միջին թիվը 600-750 էր: Ստացվում է, որ ամանորի տոների ընթացքում շտապօգնության կանչերի թիվը մի քիչ ավելի մեծ էր, քան սովորաբար է լինում` 900-ից ավելի: Կանչեր են եղել ինչպես ՍՇՎ-ի եւ գրիպի, այնպես էլ այլ պատճառներով, որոնց թվում էին թունավորումները եւ վնասվածքները:
Ծաղիկ Վարդանյանը նաեւ նշել է, որ Առողջապահության նախարարության թեժ գիծը տոների ընթացքում շարունակել է աշխատել եւ 347 կանչ է ստացել: Ընդ որում, ինչպես նշել է մասնագետը, չլուծված խնդիրներ չեն եղել:






