Դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ը Երեւանի շտապօգնությունը 9611 կանչ է ստացել, որոնցից 1567-ը` գրիպի եւ ՍՇՎ-ի հետ կապված: Այդ մասին լրագրողներին պատմել է    «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը:  

Գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդներից 10-ը հիվանդանոց է տեղափոխվել, մնացած բոլորը, ինչպես հաղորդել է Թագուհի Ստեփանյանը, տանը բուժվելու խորհուրդներ են ստացել:  Ոմանք շտապօգնություն են զանգել նույնիսկ թեթեւակի թուլության դեպքում. նրանք ուզում էին, որ բժիշկը լսի իրենց թոքերը: Բոլոր այդ հիվանդները կարող էին իրենց բնակության վայրի պոլիկլինիկա դիմել, չէ՞ որ բոլոր պոլիկլինիկաներում տոների ընթացքում հերթապահ բժիշկներ կային: 

Այդ նույն ժամանակահատվածում շտապօգնությունը գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդ  699 երեխայի է սպասարկել, որոնցից 104-ը հիվանդանոց է տեղափոխվել:

Թագուհի Ստեփանյանի խոսքով, այս տարի ամանորի տոներին կանչերի թիվը  830-ով ավելի էր, քան անցյալ տարի (8781): Հիվանդներից 1567-ը հիվանդանոց է տեղափոխվել, ինչը  96-ով ավելի է, քան անցյալ տարի:

Նոր տարվա տոների 10 օրերի ընթացքում շտապօգնությունում վնասվածքի   70 դեպք են գրանցել (օրական 3-10), սննդային թունավորման 2 դեպք, ինչպես նաեւ ալկոհոլային թունավորմամբ 64 հիվանդի, որոնցից 20-ը հիվանդանոց է տեղափոխվել:

Կանչերի ամենամեծ քանակությունը գրանցվել է  2016-ի հունվարի 7-ին` 956 կանչ  (ժամը մոտավորապես 40 կանչ):