Համաձայն նոր հետազոտությունների՝ նստակյաց կյանք վարող տղամարդիկ ավելի շատ են ենթակա հաստ աղու պոլիպների առաջացման ռիսկին, նույնիսկ եթե նրանք համեմուն են իրենց նստակյաց կյանքը որոշակի ակտիվությամբ՝ քայլքով, վազքով կամ գոլֆ խաղալով:

Դրանից հետեւում է, որ քիչ շարժունությունը ինքնին ռիսկի գործոն է հանդիսանում հաստ աղու պոլիպների, բարորակ ուռուցքների առաջացման համար, որոնք հետագայում, ինչպես պնդում են մասնագետները,  կարող են վերափոխվել հաստ աղու քաղցկեցի: Հայտնի որպես «կոլոռեկտալ ադենոմաներ» այս պոլիպները հեռացվում են  հաստ աղու քաղցկեցի սկրինինգ դիագնոստիկայի ժամանակ կոլոնոսկոպիայի մեթոդով հայտնաբերումից հետո:

Այս պոլիպների ռեցիդիվները  զգալիորեն ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ, ովքեր վարում են քիչ շարժուն կենսակերպ: Հետազոտողները դիտարկել են 1700-ից ավելի տղամարդկանց եւ կանանց ակտիվությունը    եւ բացահայտել են, որ ինչքան նստակյաց կյանք են վարում տղամարդիկ, այնքան ավելի մեծ է նախաքաղցկեղային պոլիպների առաջացման ռիսկի հավանականությունը՝ հաղորդում է News Max-ը:

Պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր նստակյաց վիճակում են գտնվում 11 ժամից ավել, օրինակ՝ կարդում են կամ գրում, 45%-ով ավելի են հակված պոլիպների առաջացմանը, քան նրանք, ովքեր նստակյաց վիճակում անցկացնում են 7 ժամից ավելի քիչ:

Չնայած հետազոտությունը ցույց տվեց նստակյաց կյանքի եւ տղամարդկանց մոտ հաստ աղու պոլիպների առաջացման  բարձր ռիսկի միջեւ կապը, դա չի ապացուցում պատճառահետեւանքային կախվածությունը: Ըստ հեղինակների, ապացուցված չէ կապը շարժուն կյանքի եւ քաղցքեղով հիվանդանալու քիչ ռիսկի միջեւ։