Առողջապահության նախարարությունը արձագանքել է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության նոր նախագծին՝ NEWS.am Medicine-ին, որը լուսաբանում է մարդու առողջության եւ բժշկության խնդիրները։

«ՀՀ առողջապահության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում մասնագիտական խորհրդատվությամբ մշտապես աջակցելու, ինչպես նաև բժշկագիտության և գործնական բժշկության մեջ երկրում կատարվող զարգացումների մասին տեղեկատվություն տրամադրելու գործում։

NEWS.am Medicine-ին մաղթում ենք բարի մուտք։ Համոզված ենք, որ ընթերցասեր հանրության շրջանում վաղուց արդեն գնահատված կայքի նոր էջն իր ուրույն տեղը կունենա` ծառայելով մարդկանց շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ու հիվանդությունների դեպքում ճիշտ կողմնորոշմանը», - ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։