Հայաստանում հիվանդանոցում բոտուլիզմով երկու հիվանդ է մնում, հունվարի 14-ին լրագրողներին հայտնել է Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Նրա խոսքով, հիվանդներից մեկի վիճակը ծանր է, երկրորդինը գնահատվում է որպես միջին ծանրության: Մնացած չորսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Նա հիշեցրել է, որ 9 հոգուց բաղկացած ընտանիքը հունվարի 3-ին տանը պատրաստված պահածոներ է գնել: Ընտանիքի անդամներից վեցն է վարակվել, ինչը վկայում է, որ պահածոներում թունանյութերը կարող են կուտակվել մեկ որոշակի տեղում:
Մարգարիտա Բաբայանը տեղեկացրել է, որ 2015-ին բոտուլիզմի 15 դեպք է գրանցվել` 26 տուժածով, իսկ 2014-ին` 9 դեպք 11 տուժածով: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Հայաստանի շրջաններում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բոտուլիզմով վարակվել է Հայաստանի Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղից մի ընտանիք: «Արմենիա» բուժկենտրոնում ծանր վիճակում է 50-ամյա Մանուչար Խաչատրյանը: Նա միացված է արհեստական շնչառության սարքին: 34-ամյա Լուիզա Հակոբյանի վիճակը միջին ծանրության է:






