Սանկտ Պետերբուրգի բնակչուհու որովայնում կեսարյան հատումից հետո սավան են թողել: Կինը նոյեմբերի 20-ին ընդունվել էր Պավլովի անվան Սանկտ Պետերբուրգի Առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կլինիկա, որտեղ բժշկական ցուցումներից ելնելով` բժիշկ գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը օպերատիվ եղանակով որոշում էր կայացրել ծննդաբերության մարտավարության մասին: 

«Վիրահատությունից հետո ես ուշադրություն դարձրեցի փորիս. այն հսկայական ու կարծր էր դարձել: Ասես ավելի մեծ լիներ, քան հղիության ընթացքում: Փորս շատ էր ցավում, ես այդ մասին հայտնեցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկներին», -  «Դոկտոր Պիտերին» պատմել է հիվանդը:

Սակայն վիրահատությունից երկու օր անց պետերբուրգի բնակչուհուն արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեցին պալատ: Փորում սուր ցավը  այդպես էլ չէր անցնում, վիճակը գնալով վատանում էր: Մի քանի անգամ գերձայնային հետազոտություն կատարեցին, բժիշկները հիվանդին ասում էին, որ միայն հեղուկի  կուտակում են տեսնում եւ մեծ արյունազեղ ուռուցք ու հակաբիոտիկներ նշանակեցին: 

12-րդ օրը հիվանդը դուրս  գրվեց մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հիվանդանոցից   «բավարար վիճակում» եւ սովորական խորհուրդներով` սննդակարգ, սեռական հանգիստ, երկաթի դեղամիջոցների ընդունում եւ մեկ ամսից այցելություն հիվանդանոց:   

Նա չէր կարողացել գալ բժշկի հետ առաջին նախատեսված հանդիպմանը:  Դեկտեմբերի   14-ին «Շտապօգնությունը» կնոջը հասցրեց Կիրովի անվան Ռազմա-բժշկական ակադեմիա:   Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կլինիկայի բժիշկները գերձայնային հետազոտմամբ նրա որովայնում տարասեռ մարմին էին հայտնաբերել: Վիրահատության ընթացքում կնոջ որովայնում սավան  հայտնաբերվեց. «Վերքի մեջ թարախով ներծծված սավան էր, սահմանափակված պալարով, որից մոտ  2,5 լիտր փտած, անհոտ պարունակություն է հանվել», - նշված է վիրահատության արձանագրության մեջ, որը  «Դոկտոր Պիտերի» տրամադրության տակ է հայտնվել:

«Վիրահատությունից հետո ես ու ամուսինս դիմեցինք Առաջին բժշկական, որպեսզի մեզ բացատրեին տեղի ունեցածը, վերհիշում է հիվանդը:  Ինձ մոտ` Ռազմաբժշկական ակադեմիայի պալատ եկավ բժիշկ-գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը: Նա հավատացնում էր, որ չգիտի, թե ինչպես է այդ սավանը հայտնվել իմ որովայնում:  Ես առավել եւս չեմ հասկանում: Դա անձեռոցիկ չէ, որը հնարավոր է պատահաբար մոռանալ վիրահատության ընթացքում»:

Պավլովի անվան Սանկտ Պետերբուրգի Առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կլինիկայի ղեկավար Վիտալի Բեժենարը գործակալությանը տեղեկացրել է, որ հիվանդանոցը պատրաստ է հարթել վեճը: