Դրեզդենում ինտերգրատիվ նանոգիտությունների ինստիտուտի գիտնականներին հաջողվել է հաղթել տղամարդկանց ամլությունը: Նրանք ստեղծել են ռոբոտացված սերմնաբջիջներ, որոնք հեշտությամբ հասնում են կանացի սեռական բջիջներին:
Սերմնառոբոտները իրենցից ներկայացնում են զսպանակաձեւ միկրոշարժիչներ, որոնք փաթաթված են տղամարդկանց սեռական բջիջների քուղերը: Սարքը պատրաստված է տիտանից ու նիկելից եւ սկսում է պտտվել, երբ տեղադրում ես մագնիսային դաշտում: Այսպիսով գիտնականները սերմնաբջիջներին ստիպում են ավելի արագ շարժվել:
Երբ տղամարդկանց սեռական բջիջը հասնում է ձվաբջիջին, միկրոռոբոտը առանձնանում է սերմնաբջիջի քուղից: Անցկացված թեստերը գիտնականներին վստահություն են ներշնչում, որ տվյալ պրոցեդուրան արդյունավետ է: կլինիկական փորձարկումները կանցկացվեն ավելի ուշ:
Հետազոտողները վստահ են, որ այս մեթոդաբանությունը կհեշտացնի արհեստական բեղմնավորումը, նաեւ կօգնի այն տղամարդկանց, որոնց ամլությունը պայմանավորված է նրանց սերմնաբջիջների ցածր շարժունակությամբ:






