Ռուսաստանում գրիպի հարուցած բարդացումներից մահացել է 27 մարդ։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողներին ասել է ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Յակովլեւան։
«Հունվարի 18-ի դրությամբ գրիպից մահացել է 27 մարդ։ Հիմնականում դրանք ռիսկային խմբին պատկանող մարդիկ են, պատվաստում չընդունածները եւ նրանք, ովքեր շատ ուշ են դիմել բժշկի»,- ասել է նա։ Մահացության դեպքերի մեծ մասը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը»
Յակովլեւայի խոսքով՝ Ռուսաստանում ներկայումս տարածված խոզի գրիպը տարբերվում է նրանով, որ ախտահարում է վերին շնչուղիները, փոխում է արյան բաղադրությունը, մեծացնում է արյան մակարդելիությունը՝ առաջացնելով թրոմբեր։






