Հայաստանի կառավարությւոնը 2015 թ. երկու որոշում է կայացրել՝ օժանդակ տեխնոլոգիաների կիրառումով անպտուղ ընտանիքներին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հունվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:
Երկրորդ որոշումը, որը կայացվել է դեկտեմբերին, վերաբերում է 35 անպտուղ զույգերի, որոնք սահմանամերձ համայնքներում են ապրում: Կանանց անվճար արտամարմնային բեղմնավորում են անելու, հայտնել է Գայանե Ավագյանը՝ նշելով, որ դա բավականին թանկարժեք ծառայություն է:






