Դեղերի եւ բժշկական արտադրանքի ամերիկյան արտադրող Johnson & Johnson-ը մտադիր է առաջիկա 2 տարվա ընթացքում 3000 աշխատակցի կրճատել: Այդ մասին ասված է երեքշաբթի տարածված հաղորդագրության մեջ:
Կրճատումները նախ եւ առաջ կվերաբերեն այն մասնաճյուղերին, որոնք զբաղվում են բժշկական սարքավորումների արտադրությամբ եւ կանդրադառնան ընդհանուր առմամբ ներկայիս աշխատուժի մինչեւ 6 տոկոսի վրա (ներկայումս ընկերությունում մոտ 127 000 մարդ է աշխատում, որոնցից 60 հազարը զբաղված է բժշկական սարքավորումների արտադրության ստորաբաժանումներում): 2018-ի վերջին ընկերությունը մտադիր է մինչեւ 1 մլրդ դոլարդ տնտեսել օպերացիոն ծախսերի վրա, որից 200 մլն դոլարը` արդեն ընթացիկ տարում: Ներկայումս Johnson & Johnson-ում 127 հազար աշխատակից է աշխատում:
«Այդ գործողություններն արտացոլում են բժշկական սարքավորումների համաշխարհային շուկայի փոփոխվող պահանջները», - ասել է Գերի Պրուդենը` Johnson & Johnson-ի բժշկական սարքավորումների ստորաբաժանման ղեկավարը:
Վերակազմավորման խնդիրը կվերաբերի օրթոպեդիկ, վիրաբուժական եւ սիրտ-անոթային ուղղությունների ապրանքների արտադրության բիզնեսին: Ինչպես պարզաբանում է Financial Times-ը (FT), Johnson & Johnson-ը բախվել է սարքավորումների արտադրողներ Medtronic եւ Abbott Laboratories-ի, ինչպես նաեւ մեծ թվով փոքր ընկերությունների կողմից դաժան մրցակցությանը:
Հոկտեմբերին ընկերությունը հայտնել է, որ անցած ֆինանսական եռամսյակում սարքերի վաճառքը նվազել է 7,3 տոկոսով` մինչեւ 6,1 մլրդ-ով: Նույն ամսում Johnson & Johnson-ը վաճառել է սրտի համար սարքերով զբաղվող ստորաբաժանումը, որին նախկինում բաժին էր ընկնում վաճառքների մոտ մեկ չորրորդը:






