Այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ եւ ուղեկցող հիվանդություններով, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Գրիպով եւ սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի։ Նրանցից 129-ը մինչեւ 18 տարեկան են։

82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 6 հիվանդի: