Ուշադրության պակասի համախտանիշի (ՈՒՊԳՀ) տարածվածությունն  աճում է երեխաների շրջանում։  Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for Disease Control and Prevention, CDC) հետազոտությունների համաձայն ԱՄՆ-ում ՈՒՊԳՀ-ով տառապող երեխաների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է երկու միլիոնով:

Զարգացման բնածին դեֆեկտների եւ արատների կենտրոնի համաճարակաբան Սյուզաննա Վիսսերը (Susanna Visser) այս առիթվ ասել է. «Երբ ՈՒՊԳՀ ախտորոշումով երեխաները համապատասխան բուժում են ստանում, նրանք  հնարավորություն ունեն զարգանալու, դպրոցում սովորելու ու ընկերներ ձեռք բերելու»:

ՈՒՊԳՀ-ն բնորոշվում է ուշադրության եւ իմպուլսների վերահսկաման խնդիրներով, անուրջներով, գալարվելով, տեղում շուռումուռ գալով, շփման ընթացքում դժվարություններով, հաղորդում է CBS News-ը։

Երեխաների գրեթե կեսի մոտ ՈՒՊԳՀ ախտորոշվել էր մոտավորապես 6, իսկ ծանր ՈՒՊԳՀ-ով մյուս կեսի մոտ՝ մոտ 4 տարեկանում: