Ռուսաստանի Պետդուման հունվարի 20-ին վավերացրել է երկու համաձայնագիր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում բժշկական արտադրանքի եւ դեղամիջոցների շրջանառության կանոններին:
Երկու համաձայնագիրն էլ ստորագրվել են Մոսկվայում 2014 թվականի դեկտեմբերի 23-ին: Դրանցով նախատեսված է ԵԱՏՄ-ի շրջանակում դեղամիջոցների եւ բժշկական արտադրանքի շրջանառության ոլորտում համակարգված քաղաքականության իրականացում անվտանգության, որակի եւ արդյունավետության ընդհանուր պահանջների, ինչպես նաեւ գրանցման միասնական կանոնների միջոցով, ասված է ուղեկցող փաստաթղթերում:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, համաձայնագրերի նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունների բնակչության համար անվտանգ, արդյունավետ եւ որակյալ բժշկական միջոցների եւ դեղերի մատչելիության մեծացումն է, ԵԱՏՄ անդամ պետությունների դեղագործական արդյունաբերության մրցունակության բարձրացումը, վարչական խոչընդոտների վերացման եւ նվազագույնի հասցնելու միջոցով դեղագործական բիզնեսի պայմանների օպտիմալացումը, սպառման ընդհանուր շուկա մուտքի ապահովումը:






