Ուկրաինայում աշնան վերջից ի վեր գրիպից 60 մարդ է մահացել, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարարության արտահաստիքային համաճարակաբան Իրինա Կոլեսնիկովան:

«Մահացել են այս սեզոնին, մահացությունը 100 հազար բնակչի կտրվածքով 0,13 տոկոս է կազմում` 60 մարդ», - ճեպացրույցից Կոլեսնիկովայի խոսքերն է մեջբերում RBK-Ուկրաինան: Գրիպից ամենամեծ մահացությունը գրանցվել է Օդեսայի մարզում`  22 մարդ:

Պետական սանիտարա-համաճարակաբանական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Սվյատոսլավ Պրոտասը հայտնել է, որ հիվանդացման համաճարակաբանական շեմը բարձր է մնում միայն Դոնեցկի եւ Ռովենյան մարզերում: 

Նշվում է նաեւ, որ մահացածների մոտ գրիպի հարուցիչի շտամներ են հայտնաբերվել: