Ուկրաինայում գրիպին արդեն զոհ է գնացել 72 մարդ, ճեպազրույցին տեղեկացրել է առողջապահության փոխնախարար Իգոր Պերեգինեցը: 

Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը մահացու դեպքերը բացատրում է հիմնականում օգնության ուշ դիմելով: Ուկրաինայում գրիպի եւ ՍՇՎ-ի համաճարակ է հայտարարված Դոնեցկի եւ Ռովենի մարզերում, պետական համաճարակաբանական ծառայության խորհրդով 16 մարզում կարանտին է մտցվել: Եվս 10 շրջանում հիվանդացումը մոտենում է համաճարակաբանական շեմին: