Ամերիկյան Ջորջիա նահանգում մեղադրանքներ են ներկայացրել մի 29-ամյա կնոջ, որը ձեւացրել էր, իբրեւ ձվարանների քաղցկեղի վերջին ստադիայում է: Քամինգ քաղաքի բնակիչ Մերի Բեննեթը մեղադրվում է առաջին աստիճանի խաբեբայության ու գողության համար, հայտնում է Associated Press–ը:

Ոստիկանության վարկածով, 2010թ. կինը հայտարարել էր, որ ուռուցքաբանական հիվանդությամբ է տառապում ու 25 հազար նվիրատվություն էր հավաքել, որը ծախսել է զվարճանքի վրա:

Բենեթը սկսել է սքայդայվինգով զբաղվել, մեկնել է Նոր Օռլեան, նաև՝ Մեքսիկական նեղուց՝ ձկնորսության: