ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱՆ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» եւ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի» պահանջարկի հիման վրա հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն ստացված, թանկարժեք հակաուռուցքային Տեմոդար (տեմոզոլոմիդ) դեղը:
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը եւ բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը։
ՀՀառողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-իթիվ 74-Ն հրամանով հաստատված «Անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի» համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:






