Հունվարի 26-ի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից եւ թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։ Նրանցից 131-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (96-ը` մինչեւ 18 տարեկան), իսկ 85-ը` թոքաբորբով (37-ը` մինչեւ 18 տարեկան)։
Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, շարունակվում են բոլոր կանխարգելիչ եւ բուժական գործողությունները: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաեւ բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, բարդացած դեպքերի, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության եւ շտապ օգնության կանչերի նկատելի նվազում:
Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաեւ ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների եւ երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։ Զգալի նվազել է նաեւ վերակենդանացման բաժանմունքների հիվանդների թիվը:






