Ռուսաստանի որոշ մարզերում գրիպի հիվանդացության եւ մահացության բարձր մակարդակը կապված է H1N1 (խոզի գրիպ) մուտացիայի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է գրիպի ԳՀԻ բիոտեխնոլոգիայի եւ ախտորոշման լաբորատորիայի ղեկավար Աննա Սոմինինան:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, գրիպի հետեւանքով 50 ռուսաստանցի է մահացել, այդ թվում 24 հոգի՝ այս շաբաթ: «Լաբորատորիաներում հետազոտված վիրուսների շուրջ 40%-ը գենոմի փոփոխություն են պարունակում, որոնք պատվաստանյութերը չեն պարունակում: Ներկայում հաջողվել է 3 մուտացիա բացահայտել»,- հավելել է Սոմինինան:

Գրիպի ԳՀԻ տվյալներով, ընդհանուր առմամբ երկրում շաբաթական համաճարակային շեմը գերազանցվել է 48.8%-ով, բազային շեմը՝ 32%-ով: Գրիպի վիրուսների շրջանում գերակշռում է H1N1-ը (դեպքերի 96%-ը):