Ամերիկացի ինժեներները կրելի տվիչ են մշակել, որն ի վիճակի է մոլեկուլային մակարդակում վերլուծել մարդկային քրտինքը:
Կենսական ցուցանիշներ հավաքող սարքերը նորույթ չեն: Սակայն մոլեկուլների հետ աշխատող հաղորդիչն իրոք նվաճում է դարձել: Մարդկային քրտինքը հարուստ տեղեկություններ է պարունակում ընթացող ֆիզիոլոգիական գործընթացների մասին: Մշակված հաղորդիչն ի վիճակի է որոշել միաժամանակ մի քանի մետաբոլիտի (այն նյութերի փոխանակության արդյունքը, որոնք կարգավորում են օրգանիզմում բիոքիմիական եւ ֆիզիոլոգիական գործընթացները), ինչպես օրինակ` գլյուկոզայի եւ կաթնաթթվի ցուցանիշները:
Նոր սարքի ստեղծման ժամանակ Քալիֆորնիայի համալսարանի ինժեներները գործարկել են կրելի հաղորդիչների ոլորտում նախորդ մշակումները, օրինակ` կրեմնիումի հիմքի վրա ստեղծված սխեմաները: Ճկվող հիմքի շնորհիվ սարքը հեշտորեն ամրացվում է ճակատին կամ ձեռքին:
Ինժեներների կարծիքով, մշակված սարքը բացառիկ օգնական է, որն օրգանիզմում ընթացող բոլոր գործընթացներով որոշում է առողջական վիճակը եւ ախտորոշում հիվանդությունները: Հաղորդիչի ամբողջական նկարագրությունը հրապարակված է Nature ամսագրում:






