Մինչեւ 1 տարեկան երեխաների 92 տոկոսը 2015-ին ըստ օրացույցի ստացել է բոլոր պատվաստումները: Նախնական հաշվարկների համաձայն, նույն տարիքի երեխաների մոտավորապես  95-99 տոկոսը ստացել է պատվաստումների ընդամենը մի մասը: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը: 

Ինչու է պատվաստումների մի մասը ստացած երեխաների տոկոսն ավելի մեծ, քան նրանցը, ում պատվաստումների մի մասն է արվել: Ինչպես պարզաբանել է մասնագետը, դա նախ եւ առաջ կապված է հակառոտավիրուսային պատվաստման հետ. ռոտավիրուսի դեմ առաջին պատվաստումն անհրաժեշտ է անել 15 շաբաթական տարիքում, իսկ երկրորդը` 32 շաբաթական, եւ եթե դա ինչ-որ պատճառով չի արվում   (օրինակ` եթե երեխան այդ ընթացքում հիվանդ է կամ այլ հակացուցումներ ունի), ստիպված են բաց թողնել այդ պատվաստումը: Այսպիսով, եթե երեխան ռոտավիրուսի դեմ պատվաստումներից որեւէ մեկը չի ստացել, արդեն չի մտնում նրանց թվի մեջ, որոնք ստացել են բոլոր պատվաստումները, նույնիսկ եթե մնացած բոլոր պատվաստումները նա ստացել է: 

Ինչ վերաբերում է ավելի բարձր տարիքի երեխաներին, երկու տարեկանների  95 տոկոսը եւ 7 տարեկանների 96 տոկոսը ըստ օրացույցի ստացել են բոլոր պատվաստումները, նշել է մասնագետը:

Ինչպես նշել է Գայանե Սահակյանը, միջազգային ստանդարտների համաձայն, երկրում երեխաների գոնե 90 տոկոսը պիտի օրացույցով իրենց համար նշանակված պատվաստումները ստանա, որպեսզի նրանց շրջանում կանխարգելվի վարակիչ հիվանդությունների, օրինակ` կարմրուկի տարածումը: