Ռուսաստանի Դաշնությունում հունվարի 27-ի դրությամբ գրիպի հարուցած բարդացումներից մահացել է 107 մարդ, այդ թվում՝ 4 հղի կին եւ 8 երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։ ։ «Մահացած ոչ մի հիվանդ պատվաստված չի եղել»,- ասել է նա՝ նշելով, որ դրանք մարդիկ են, որոնք որպես կանոն ուշ են դիմել բժշկի։ ՌԴ-ում գրիպով հիվանդների մահացության դեպքերը հիմնականում կապված են «խոզի գրիպի» վիրուսի հետ։

 «Հիմնականում դա «խոզի գրիպն» է։ Առհասարակ պետք է նշել, որ տարբեր շրջաններում «խոզի գրիպի» բաժինը 75-95 տոկոս է»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ մյուս երկու ենթատեսակներն են AН3N2-ը եւ գրիպ В-ն։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանում գրիպի համաճարակի գագաթնակետը սպասվում է այս եւ եկող շաբաթվա ընթացքում։ Այնուհետեւ այն կմարի։

«Գրիպի համաճարակի գագաթնակետը սպասվում է այս եւ եկող շաբաթվա ընթացքում։ Եկող շաբաթվա վերջին այն արդեն կսկսի մարել 3-4 շաբաթվա ընթացքում»,- մեջբերում է Սկվորցովայի խոսքը «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ գրիպոզ վիճակը Ռուսաստանում ամբողջովին կմարի փետրվարի վերջին։