Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ Հհ Առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ:
«Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։ Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Հորդորում ենք նաեւ հետեւել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երեւույթների առկայության դեպքում դիմեք ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբավել ինքնաբուժմամբ», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։






