Ուկրաինայում գրիպի համաճարակի զոհերի թիվը հասել է  171 մարդու, տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: 

«Համաճարակային սեզոնի սկզբից ի վեր գրիպից մահացության լաբորատոր եղանակով հաստատված  171 դեպք է գրանցվել, որոնցից երկուսը մինչեւ 17 տարեկան երեխաներ են», - ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով, Ուկրաինայում համաճարակային սեզոնի սկզբից ի վեր գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդությունների ավելի քան  3,2 մլն դեպք է գրանցվել, հիվանդացել է երկրի բնակչության 8,3 տոկոսը: Հիվանդների ընդհանուր թվի   62,9 տոկոսը կազմում են մինչեւ 17 տարեկան երեխաները:

Ուկրաինայում գրիպ եւ ՍՇՎ  ընդհանուր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել  127 հազար մարդ, որոնց 67,9 տոկոսը մինչեւ 17 տարեկան երեխաներ են: