Հակաբեղմնավորիչներ հաբեր օգտագորտծող կանայք պետք է կանոնավոր ստուգեն իրենց աջքերը տարիքի հետ:Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հաբերը կարող են կրկնապատկել գլաուկոմայի՝ աչքի դեգեներատիվ հիվանդության զարգացման ռիկսը։ Չբուժելու դեպքում այն կարող է կուրության հանգեցնել: հետազոտողները նախազգուշացնում են, որ իրենց ենթադրությունները չպետք է խոչըդոտեն կանանց օրալ հակաբեղմնավորիչներ օգտագործել, քանի որ միջին տարիքի կանանց համար ՝40-ից փոքր,գլաուկոմայի ռիսկը շարունակում է բավականին փոքր մնալ:

Ավելի վաղ հետազոտողները բացահայտել էին,որ կանայք, ում մոտ դաշտանադադար է սկսել կամ ովքեր էստրոգենն արգելակող դեղորայք են օգտագործել, նույնպես գլաուկոմայի զարգացման բարձր ռիսկ ունեն:

Հետազոտողներն ուսումնասիրեցին 40-ից բարձր 3406 կնոջ վերաբերյալ տեղեկությունները, ում  աչքերը կանոնավոր ստուգում էին եւ հարցեր տալիս վերարտադրողական առողջության մասին: Կանայք, ովքեր ցանկացած տիպի հակաբեղմնավորիչ հաբեր էին օգտագործում, ունեին գլաուկոմայի զարգացման 5%- ով ավելի բարձր ռիսկ, քան մյուսները, հաղորդում է Well-ը։

Հիմնվելով տվյալ եւ նախորդ հետազոտությունների արդյունքների վրա կարելի է ենթադրել, որ էստրոգենի մակարդակի եւ աչքի հիվադությունների միջեւ փոխադարձ կապ գույություն ունի:

Աստիճանաբար ավելի շատ տվյալներ են վկայում այն մասին, որ կանայք, ում մոտ վաղաժամ դաշտանադադար է սկսվել, կամ ում կատարվել է ձվարանների հեռացում, նույնպես գլաուկոմայի զարգացման բարձր հավանակություն ունեն: