ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը փետրվարի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ հունվարի համեմատությամբ աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները 2016 թվականի փետրվարին մնացել են անփոփոխ, բացառությամբ երկու անվանման, որոնց գները նվազել են 9 եւ 20 տոկոսով: