Նոր հետազոտւթյունը ցույց է տվել, որ 74% ամերիկացիներ աղեստամոքսային խնդիրներ ունեն, ինչպես օրինակ՝ լուծը, գազերը, վքնածությունը, որովայնի ցավերը: Բայց շատերը կարող են չիմանալ, որ այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել ավելի լուրջ խնդիրներով՝ գլյուտենային հիվանդություն, Կրոնի հիվանդություն,ենթաստամոքսային գեղձի էկզոկրին անբավարարություն: Սա վիճակ է, երբ ենթաստամոքսային գեղձը նորմալ չի գործում եւ չի արտադրում մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտներ: Դա շատ հաճախ բերում է ավելի լուրջ խնդիրների, ինչպիսիք են քրոնիկ պանկրեատիտը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը եւ շաքարային դիաբետը, հաղորդում է Fox News-ը։
Շատ հիվանդներ ամաչում են պատմել բժշկին իրենց մարսողական խանգարումների մասն, ինչը ավելի դժվար է դարձնում ախտորոշումը եւ հանգեցնում բարդությունների:






