Սլովենիաայում մի հղի կոնջ մոտ հայտնաբերվել է պտղի միկրոցեֆալիայի զարգացման դեպք: Մինչ այդ կինը Բրազիլիա էր այցելել, որտեղ էլ հենց վարակվել էր այդ վտանգավոր ինֆեկցիայով: Ապագա երեխան նույնպես վարակվել էր Զիկա վիրուսով: Բժիշկները պտղի մոտ միկրոցեֆալիա են հայտնաբերել: Որոշել են ընդհատել հղիությունը: Սա Զիկա վիրուսի հետեւանքով պտղի մոտ միկրոցեֆալիայի զարգացման առաջին դեպքն է, որը գրանցվել է Եվրամիության տարածքում, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»:
Իսկ Չինաստանի քաղաքացին, ում մոտ գրանցվել էր Զիկա տենդով վարակվելու առաջին դեպքը, ապաքինվել է ու դուրս գրվել հիվանդանոցից, հայտնում է «Սինհուա » գործակալությունը:
Մինչդեռ ԱՄՆ-ում Զիկա տենդով հիվանդացության արդեն 52 լաբորատոր հաստատված դեպք է գրանցվել: Մեծ մասը դրսից է «ներմուծված», տենդի հայտնաբերումից առաջ բոլոր հիվանդները այցելել էին այնպիսի երկրներ, որտեղ համաճարակ է տարածված: Բայց վարակվելու տասը դեպքերը կատարվել են հենց ԱՄՆ տարածքում՝ արեւադարձային տարածքներում ( Կոստա Ռիկա ու Վիրգինյան կղզիներ):
Կոլումբիայում Զիկա վիրուսով վարակված հղի կանանց քանակը գերազանցել է հինգ հազարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ, ըստ Կոլումբիայի առողջապահության նախարարության տվյալների, արձանագրվել է այդ վիրուսով հիվանդացության 31.5 հազար դեպք: Բրազիլիայում վիրուսի հետեւանքով զարգացած միկրոցեֆալիան հաստատվել է 462 նորածինների մոտ:
Բրազիլիայի իշխանությունները ՌԾՈւ, ՌՕՈւ ու ցամաքային զորքերի ավելի քան 200 հազար զինվորական են ուղաարկել՝ Զիկա տենդի վիուսի տարածման դեմ պայքարելու, հայտնում է Times պարբերականը: Զինծառայողները պետք է մոտավորապես երեք միլիոն տուն այցելեն՝ 356 քաղաքներում ու գյուղերում ու բնակիչներին իրազեկող բուկլետներ բաժանեն եւ կարճ խոչրհրդատվություն ապահովեն, հայտնումէ «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են մոբիլիզացնել Հարավային Ամերիկայում իրենց սանիտարական ռեզերվի աշխատակիցներին՝ այդ տարածաշրջանում տարածված վտանգավոր Զիկա վիրուսի դեմ պայքարի համար: Համապատասխան հրամանը հրապարակվել է Journal Officiel պաշտոնական կառավարական լրաբերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր Զիկա վիրուսից երեք մահվան դեպքերի մասին: Հավայան կղզիներում փետրվարի 13-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ՝ դենգե տենդի ու Զիկա վիրուսի տարածման սպառնալիքի բարձրացման կապակցությամբ:
ԱՀԿ-ն ընդլայնել է ռիսկի գոտում գտնվող երկրների ցանկը՝ հասցնելով դրանց թիվը 35-ի: Դրանք Հյուսիսամերիկյան, Հարավամերիկյան ու Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների պետություններն են՝ Բարբադոս, Բոլիվիա, Բրազիլիա, Կաբո- Վերդե, Կոլումբիա, Էկվադոր, Սալավդոր, Ֆիջի, Ֆրանսիական Գվիանա, Գվադելուպա, Գվատեմալա, Գայանա, Հաիթի, Գոնդուրաս, Մալդիվներ, Մարտինիկա, Մեքսիկա, Նոր Կալեդոնիա, Պանամա, Պարագվայ, Պուերտո Ռիկո, Վիրգինյան կղզիներ ( ԱՄՆ), Սեն Մարթեն, Սամոա, Սողոմոնյան կղզիներ, Սուրինամ, Թաիլանդ, Վենեսուելա, Նիկարագուա, Ամերիկյան Սամոա, Տոնգա, Կոստա Ռիկա, Սան Մարտին, Կյուրասաո կղզի, Յամայկա: Ամենաանբարենպաստ իրավիճակը շարունակում է մնալ Բրազիլիայում:






