Ռուսաստանում Զիկա տենդով հիվանդացման առաջին դեպքն է գրանցվել, տեղեկացնում է Ռոսպոտրեբնադզորի կայքը: Տենդով հիվանդացած կինը հանգստի էր մեկնել Դոմինիկյան Հանրապետություն: Նա Մոսկվայի բնակչուհի է, իսկ Դոմինիկյան Հանրապետությունից վերադարձել է Դոմոդեդովո օդանավակայան:
Մոսկվա հասնելիս կնոջ մոտ հիվանդության կլինիկական դրսեւորումներ չեն դիտարկվել, բայց վերադառնալուց մի քանի օր անց նրա մոտ ինքնազգացողության վատացում, ջերմություն եւ ցան է գրանցվել: Կնոջը հիվանդանոց են տեղափոխել, եւ հիվանդի կենսաբանական հեղուկների լաբորատոր հետազոտության արդյունքում ի հայտ է բերվել Զիկա վիրուսը:
Այժմ կինը վարակիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը բավարար է: Նրա ընտանիքի անդամների հանդեպ բժշկական վերահսկողություն է սահմանվել, հիվանդության կլինիկական դրսեւորումներ չեն նկատվել, Զիկա վիրուսի ի հայտ բերման անալիզի արդյունքները բացասական են:
Ռոսպոտրեբնադզորը նշում է, որ Ռուսաստանի կլիմայական պայմաններում Զիկա տենդի տարածման վտանգ չկա, սակայն արեւադարձային եւ մերձարեւադարձային կլիմայով երկրներում հանգիստ նախատեսելիս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ընտրել համաճարակաբանական առումով բարենպաստ երկրներ, հաղորդում է RBK-ն:






