Աչքի համար անտեսանելի սունկը, որը բնակվում է մեր բարձերի վրա, կարող է դառնալ թոքերի անբուժելի հիվանդության պատճառ: Հենց դա է կատարվել անգլիացի Սթյուարտ Արմսթրոնգի հետ:

Երբ նրա մոտ ջերմություն է սկսվել, դող, գլխապտույտ ու լսողության խանգարում,  նա որոշել է, որ սովորական գրիպ է սկսվել: Սակայն երկու շաբաթից նրա վիճակը չի լավացել ու ընկերուհու խորհուրդով գործարարը դիմել է թերապեւտի: Բժիշկը չի կարողացել որեւէ որոշակի խնդիր գտնել ու նրան գլխապտույտի դեմ հաբեր է նշանակել: Արյան անալիզները նույնպես ոչ մի անսովոր բան չեն ցույց տվել, բայց մի քանի օրից Սթյուարտը սկսել է արյունոտ հազալ:

Իրականում նրա մոտ զարգացել էր ասպերգիլեզ՝ թոքերի սնկային ինֆեկցիա, նրա թոքերում բավականին մեծ սնկային գունդ էր գոյացել: Ճիշտ է, բժիշկներից մի քանի ամիս է պահանջվել ախտորոշելու ու ճիշտ բուժում սկսելու համար: Ասպերգիլեզը ընդհանուր անվանում է մի շարք խանգարումների համար, որոնք առաջանում են aspergillus fumigates կոչվող բորբոսնային միկրոօրգանիզմի պատճառով: Դրա մանրագույն մասնիկները, որոնք արտասովոր թեթեւ են ու կարող են օդով փոխանցվել, կարող են շնչելիս հայտնվել մարդու օրգանիզմում ու բորբոքում առաջացնել։

Դեռ 2005թ Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ միջին վիճակագրական տների մեծ մասում բարձերի վրա կան ասպերգիլներ, որոնք հավանաբար սնվում են փոշու տիզերի արտաթորանքով: Այս մասնիկները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար, սակայն դրանցով հարուցված թոքերի ծանր հիվանդություններ շատ հազվադեպ են զարգանում, քանի որ իմունային համակարգը սովորաբար կարողանում է վնասազերծել դրանք: Բայց եթե մարդու իմունային համակարգը թույլ է կամ էլ թոքերի հիվանդություններ կան, ավելի հավանական է դառնում , որ նրա մոր այդ սնկերի պատճառով լուրջ խնդիրներ կառաջանան: Սթյուարտի մոր արդեն մի քանի տարի է սարկոիդոզ էր՝ աուտոիմունային հիվանդություն :

Սթյուարտը սկսել է բուժվել հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուց շատ ամիսներ անց: Առաջին հակասնկային դեղամիջոցի նկատմամբ նրա մոտ ալերգիկ ռեակցիա էր սկսվել, ու նա հայտնվել էր շտապ օգնության բաժանմունքում: Եթե երկրորդ, այլընտրանքային դեղամիջոցը նրա վրա չազդեր, նրան ընդամենը 12-18 ամսվա կյանք կմնար: Ասպերգիլոզից ամբողջովին բուժվել հնարավոր չէ:

Ցավոք, երկրորդ դեղի նկատմամբ Սթուարտը դարձյալ ալերգիա ուներ ու նա ստիպված է եղել դրանից էլ հրաժարվել: Շուտով նա դիմել է պրոֆեսոր Դեւիդ Դեննինգին՝ սնկային հիվանդությունների հարցերով համաշխարհային փորձագետին: Պրոֆեսորը Սթյուարտին նշանակել է կրկնակի բուժում՝ թոքերում արյունահոսությունը դադարեցնելու համար էմբոլիզացիա ( նրա թոքերում գտնվող սնկերը նույնպես այդ արյունով էին սնվում, այնպես որ էմբոլիզացիան պետք է դրանց զրկեր սնունդից՝ գոնե մասամբ) ու նոր հակասնկային դեղամիջոց՝ պոզակոնազոլ, որով բուժումը տարեկան 26 հազար եվրո արժե: Բարեբախտաբար  այդ դեղի նկատմամբ ալերգիա Սթուայրտը չունեցավ :

Ընդհանուր առմամբ Սթյուարտի վիճակը լավացել է, նա նույնիսկ մի քիչ ապաքինվել է ու այլեւս իրեն այդքան հոգնած չի զգում, սակայն սնկե գունդը նրա թոքերում անփոփոխ է մնացել, իսկ դրա չափն ու դիրքն այնպիսին են, որ այն հնարավոր չէ վիրահատական ճանապարհով հեռացնել: 35-ամյա Սթյուարտը ստիպված է լինելու ամբողջ կյանքում հակասնկային դեղեր ընդունել: