Ուկրաինայում գրիպից մահացածների թիվը համաճարակային սեզոնի սկզբից 292-ի է հասել, հաղորդել է երկրի Առողջապահության նախարարությունը:

«Համաճարակային սեզոնի սկզբից ի վեր, օպերատիվ տվյալների համաձայն, գրիպից մահացության 292 լաբորատոր եղանակով հաստատված դեպք է գրանցվել, դրանցից չորսը մինչեւ 17 տարեկան երեխայի եւ երկուսը` հղի կնոջ», — ասված է տեսչության հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության տվյալներով, մահացու դեպքերի առավել քանակությունը գրանցվել է Օդեսայի մարզում` 40 դեպք, Կիեւում` 34 դեպք, Չերքեզական մարզում` 20, Դոնեցկում` 19, Լվովում` 18:

Ավելի վաղ Ուկրաինայի Առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիտաշվիլին հայտնել էր, որ գրիպի երկրորդ ալիքն ակնկալվում է Ուկրաինայում վաղ գարնանը, սակայն Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ դա այնքան մասշտաբային չի լինի, որքան հունվարինը: