Հայաստանը մասնակցում է Ժնեւում տեղակայված ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյում անցկացվող խորհրդակցությանը, որը նվիրված է 2016-2025թթ. ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ դրանց դեմ պայքարի գործողությունների ծրագրի մշակմանը:
Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մեր երկիրն այս միջոցառմանը ներկայացնում է ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Խորհրդակցության նպատակն է ԱՀԿ անդամ պետությունների, ինչպես նաեւ հրավիրված փորձագետների մասնակցությամբ քննարկել եւ մշակել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2025թթ. նախատեսվող գործողությունները:






